fbpx
Քաղաքականություն

Դեսպան Փոլադյանը հանդիպել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենի հետ

Ապրիլի 2-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմին (Ali Khalil Ibrahim):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Բաղդադի միջև «Իրաքյան ավիաուղիներ» պետական ավիաընկերության կողմից ուղիղ կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունները, որի կապակցությամբ դեսպան Փոլադյանն ընդգծեց վաղուց շրջանառության մեջ դրված երկու երկրների միջև «Օդային հաղորդակցության մասին համաձայնագրի» նախագծի` մոտ ապագայում ստորագրման կարևորության մասին։

Գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմը, նշելով իրենց կողմից՝ Հայաստանը որպես զբոսաշրջային բարեկամ երկրի առաջնայության դիտարկման մասին, պատրաստակամություն հայտնեց վերագործարկելու երկու երկրների մայրաքաղաքների միջև օդային կանոնավոր չվերթները՝ կարևորելով հայկական կողմի՝ իրաքցիներին արտոնագրային որոշակի դյուրացումներ տրամադրելու հարցի վերանայման անհրաժեշտությունը։

Կողմերը պայմանավորվեցին մոտ ժամանակներս կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ օդային հաղորդակցության բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ