ԱՄՆ-ը խորտակել է ավելի քան 30 իրանական նավ՝ Իրանի ռազմածովային ուժերին մեծ հարված հասցնելով

Հրապարակող՝

ԱՄՆ-ը խորտակել է ավելի քան 30 իրանական նավ՝ Իրանի ռազմածովային ուժերին մեծ հարված հասցնելով

Ամենադիտվածներ

Ինչպես հաղորդում են արեւմտյան աղբյուրները՝ ԱՄՆ բանակը և Իսրայելը համատեղ գործողությունների արդյունքում խորտակել են ավելի քան 30 իրանական նավ, ինչը լուրջ հարված է հասցրել Իրանի ռազմածովային ուժերին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդլի Քուփերը հայտարարել է, որ վերջին օրերին ամերիկյան ուժերը ոչնչացրել են իրանական ռազմածովային նավերի մեծ մասը, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքեր կրող ավիակիր նավ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս նշել է, որ երեք օրում խորտակվել է 24 նավ, ինչը փաստում է ռազմական գործողությունների արդյունավետությունը։

Միաժամանակ, ԱՄՆ ուժերի հարվածների արդյունքում Իրանի բալիստիկ հրթիռային հարձակումները նվազել են մոտ 90 տոկոսով։ ԱՄՆ-ն նաև հարվածներ է հասցրել Իրանի ռազմաօդային ուժերին և հակաօդային պաշտպանության համակարգերին, որոնք գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են։ Այս գործողությունները մեծապես նվազեցրել են Իրանի ռազմական կարողությունները և ազդել են տարածաշրջանային անվտանգության վրա։ Նշենք, որ այս տվյալները հաղորդում են արեւմտյան աղբյուրները և կարող են չափազանցված լինել։

 

Ամենաթարմ