Սեպտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։
Դեսպան Սադոյանը և խորհրդարանի նախագահը կարևորեցին երկու բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության՝ Վրաստան կատարելիք առաջիկա այցին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցին։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատան Facebook-յան պաշտոնական էջը։