fbpx
Հասարակություն

Եվրոպայի երկրների դեսպանները այցելել են հայ-ադրբեջանական սահման

ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անդմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։

Դեսպանները կորպուսի հրամանատարին ուղղեցին իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ արդյոք Ադրբեջանի կողմից սահմանին կոտակումներ կա՞ն: Կորպուսի հրամանատարը դրական պատասխանեց՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին նկատվել են կուտակումներ։ «Հետախուզական անօդաչու թռչող սարքեր նույնպես նկատվել են»,- հավելեց նա։

Միջոցառման ավարտից հետո դեսպաննեն ուղևորվեցին Սև լճի տարածք։

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին, Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հայաստանում Ֆրասնիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջիովաննի Դիոնիսին, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Հայաստանում Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակար Քրիստոֆ Բարտզակը, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ