Սև լիճ
Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են իրենց պատկանող տներից․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ “Humanitarian Dialogue” միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը…
Ադրբեջանը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում ու տվել առնվազն մեկ զոհ
Այսօր՝ օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ սադրիչ գործողությունների համար․ Արցախի ՊԲ Ադրբեջանական ԶՈՒ-ը կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ «Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում…
Մի՛ ուրացեք Սև լճում մեր զորքի արածն ու պահածը (Տեսանյութ Սև լճից)
Հուլիսի 22-ին Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում Սև լճից տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է կատարել։ «Այս տեսանյութը Սև լճից է արված, մեր եղբայրների կողմից, որպես ապացույց, որ Սև լիճն ամբողջությամբ չի անցել ադրբեջանական կողմին: Սա ի պատասխան այն անիրավ ու խաբեբա լրատվամիջոցների և իրենց թուլակամ ու հայրենիքի ու զորքի անվտանգությունը…
Բացարձակ սուտ են Հոխիկյանի հայտարարությունները. Սև լիճն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ
Նաիրի Հոխիկյանին ասեք, որ սխալ բաներ չխոսի ռազմական թեմաներից։ Ինձ մի բան հստակ նյարդայնացնում է, որը սահմանային անվտանգության ու նաև մեր զինվորների ապահովության հարցն է։ Այս տղեն հայտարարում է, որ Սև լիճն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ Սա բացարձակ սուտ է։ Իմ ընկերներն այնտեղ են։ Շատ բարդ իրավիճակ է՝ կապված տեղակայման հետ։ Զսպելով, որ չվիրավորեմ…
Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, մենք չենք գնալու ուղղակի իրավիճակի սրմանը. Փաշինյան
Այսօր Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին, որը այս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: «Այս ընթացքում Սև լճի հետ կապված այդքան թեմա անցավ: Սովետական միության քարտեզները հրապարակվեցին և մենք բոլորս տեսանք, որ այն վերևի մի հատվածը սահմանը անցնում է ջրի…
Սև լճի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է հրամանատարության ջանքերով. ՊՆ
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ ՀՀ պաշտպանության…
Եվրոպայի երկրների դեսպանները այցելել են հայ-ադրբեջանական սահման
ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անդմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։…
Ադրբեջանցիները հետ կքաշվեն, բայց 2 սահմանային կետ դեռ կթողնեն
Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ ընթացած բանակցություններով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր լարվածությունը թուլացնելու համար ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմանում հետ են գնալու, բայց հայկական դիրքերի մոտ դեռ 2 սահմանային կետ թողնելու են: Այդ մասին «Ռադիոլուրին» ասել է Սյունիքի Ակներ վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով, թե որ տարածքներում է լինելու դիրքերի տեղաշարժը։ «Պետք է որոշ…
Սյունիքի դեպքերի կապակցությամբ ԱԽ քարտուղարը առաջարկել է ՀԱՊԿ արտահերթ նիստ անցկացնել
Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ս.թ. մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Այս կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ…
Այսօրվա բանակցությունների արդյունքում կա դրական տեղաշարժ
Հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններն այսօր ավարտվել են հայկական կողմի համար որոշակի առաջընթացով։ Այս մասին InfoPօrt.am-ին ասաց բանակցություններին մասնակցած իր աղբյուրը։ Ըստ նրա՝ այսօրվա բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը Սև լճի տարածքում նահանջել է մոտ 2 կմ։ Հետագա գործընթացի շուրջ բանակցությունները կշարունակվեն։
Մուրադովի գլխավորությամբ սկսվել են Ադրբեջանի հետ բանակցությունները
Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ այսօր` մայիսի 16-ին, շարունակվում են բանակցությունները Սյունիքի մարզ մտած ադրբեջանցի զինվորականների հետ: Բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից։
Ավինյանը այցելել է Սև լիճ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ այսօր գնացել էինք Սև լիճ։ Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը եւ լուսանկարներ հրապարակել:
ՀՀ տարածքում ադրբեջանցիների ներկայությունը խախտում է բնակիչների իրավունքները. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ: Այցն իրականացվել է Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ: Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը…
Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում և Վարդենիսում ադրբեջանական սադրանքների հետ կապված
Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց՝ արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ «ՀՀ Զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից…














