Բելառուսում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլյա դե Լակոստը հեռացել է Բելառուսից։
Այս մասին հայտնել են հենց դեսպանությունից։
Նշվել է, որ դրա վերաբերյալ հայտարարությունները կարվեն այսօր։
Լակոստն իր դիվանագիտական առաքելությունը Բելառուսում մեկնարկել է 2020 թվականին։ Նա մինչ այժմ չի հանձնել իր հավատարմագրերը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։