Մարզեր
10:23 18/10/2021

ՏԻՄ ընտրություններ Հայաստանում․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 9 համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում (համամասնական ընտրակարգով) Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետտովոյում (մեծամասնական), ընթացել են ավագանու (մեծամասնականի դեպքում՝ նաև համայնքապետ) ընտրություններում։

Այդ 9 համայնքներում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 166 753 է կազմում, որոնցից մասնակցել են 55 410-ը կամ էլ ընտրողների 33,23 տոկոսը։

Արդեն իսկ հայտնի է, որ Գորիսում նախնականով հաղթել է Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշանյան դաշինքը»։ Գյումրիում նախնական արդյունքերով հաղթել է ներկայիս քաղաքապետի գլխավորած «Բալասանյան» դաշինքը։ Մեղրիում արդեն հաջողություն է գրանցել՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը։ Տեղում, Տաթևում և Դիլիջանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մյուս 3 համայնքների դեպքում հայտնի է, որ Ֆիոլետտովոյում, որը բնակեցված է մոլոկոններով, հաղթել է Ալեքսեյ Չիչյովը։

Նշենք, որ այն համայնքներում, որտեղ ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով, ընտրվել են միայն ավագանիներ, որոնք էլ արդեն ընտրելու են համայնքապետեր, իսկ մեծամասնական ընտրակարգի պարագայում ընտրվելու են և ավագանիներ, և համայնքապետեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ