Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 19-ին հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
- ՊԵԿ-ում հանդիպել են Բադասյանն ու ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը
- Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը․ ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը:
ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ: