fbpx
Իրավական

Ռուսաստանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ Սահմանադրական դատարան

Այսօր՝ փետրվարի 14-ին, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սահմանադրական դատարանի Facebook-ի էջից։

«Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների համագործակցության օրակարգը բոլոր ոլորտներում հագեցած է, ինչը բխում է երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են իրավական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին և երկու երկրների սահմանադրական դատարանների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը», – ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ