Անխել դի Մարիան հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Սպասվում է, որ հարձակվողական ոճի կիսապաշտպանը կվերադառնա արգենտինական «Ռոսարիո Սենտրալ»։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Հենց այդ ակումբում է նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան։
2023 թվականի ամռանը Դի Մարիան վերադարձավ «Բենֆիկա»։ Այդ ժամանակից ի վեր արգենտինացին անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Անխել դի Մարիան փետրվարին կնշի ծննդյան 36-ամյակը։ Transfermarkt-ի մասնագետները ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 8 միլիոն եվրո։