«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ջերմորեն խոսեց իր նախկին թիմակից Պոլ Պոգբայի մասին:
Դիբալան և Պոգբան միասին խաղացել են «Յուվենտուսում» 2015-2016 թվականներին:
«Ես հիանում եմ Պոգբայով: Ես բախտ եմ ունեցել նրա հետ հիանալի պահեր ապրել: Հուսով եմ, որ դա նորից կլինի»-ասել է Դիբալան:
Այս մրցաշրջանում Դիբալան Իտալիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, դարձել է 7 գոլի հեղինակ և կատարել է 8 գոլային փոխանցում:
Աղբյուրը՝ sport.ru