fbpx
Իրավական

«Դիլիջան» ազգային պարկում կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր․ Բնապահպանի տուն

««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան:

Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր: Սրանք օրվա հացի կարոտ գյուղացու, տաքանալու համար կտրվող ծառեր չեն:

Այս ամենը չի արվել մեկ օրում կամ մի քանի օրում: Սա երկարատև գործողության արդյունք է, և մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավերածությունը: Այստեղ աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ և բավականին շատ տեխնիկա: Նորից ենք կրկնում, որ նրանք չեն արել այս ամենը մի քանի ժամում կամ մեկ օրվա մեջ:

Մնացածը թող արդեն ոստիկանությունը պարզի»։

Բնապահպանի տուն

https://www.facebook.com/ecohouseandcamp/videos/569018850232945/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ