ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։
Մասնավորապես՝
Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
Հյուրանոցների համար,
Երկարատև խնամքի հաստատությունների համար,
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:
Մանրամասները՝ այստեղ։
https://www.facebook.com/2079323389038737/posts/2493448054292933/