Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել Facebook-ում:
Նա դիմել է իր նախկին թիմակիցներին՝ գրելով.
«Սա ողջ աշխարհում գտնվող իմ ոչ հայ եղբայրների ու քույրերի համար է: Իմ բոլոր թիմակիցների համար է, որոնց հետ ես խաղացել եմ տարբեր երկրներում:
Հայերին սպանում են: Երեխաներին հրթիռակոծում են: Խնդրում եմ իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ խաղացել եմ այս տարիների ընթացքում բարձրաձայնեք այս մասին»:
