«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, Ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով 107-րդ դատական նստաշրջանը սկսվել է երեկ` հուլիսի 7-ին, որի ժամանակ Ստամբուլի դատարանը մերժել է փաստաբանների՝ նախքան սպանությունը Դինքի հետ հանդիպած Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին հարցաքննելու և որպես վկա լսելու պահանջը:
Հայտնենք, որ դատականը վկայի կարգավիճակով լսել է Fox TV լրատվական գործակալության աշխատակից Սոներ Դաբաղին և Ստամբուլի ժանդարմերիայի աշխատակից Ալի Օքուրին:
Նշենք, որ դատական նիստը ղեկավարում էր Բարձրագույն քրեական դատարանի նախկին ղեկավար Աքըն Գյուրլեքը:
Դատական նիստերը կշարունակվեն հուլիսի 8-ին և 9-ին:
Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը: