Հասարակություն

Դինքի ընտանիքը 1,5 միլիոն լիրա փոխհատուցում կստանա

Հրանտ Դինքի ընտանիքի Ստամբուլի 6-րդ վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության։ Ըստ հայցի՝ ՆԳՆ-ն ծառայողական թերացում է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործում։ Դատարանը որոշել էր բավարարել էր հայցը։

Այժմ Թուրքիայի Պետական խորհուրդը հաստատել է «Ակոսի» նախկին խմբագրի սպանության վերաբերյալ որոշումը։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Այսպիսով՝ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, նրանց զավակները՝ Սերան, Դելալը և Արատ Դինքերը կստանան 1,5 միլիոն լիրա փոխհատուցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ