fbpx
Աշխարհ

Ինչպե՞ս ընտրել դիպուկ վերնագիր, որը կապահովի մեծ թվով դիտելիություն

19 վերնագիր գրելու կանոն, որոնք մեծ թվով դիտելիություն և տարածում կապահովեն ձեր հրապարակումներին։

Հրապարակումներ անելիս պետք է ուշադրությունը սևեռել վերնագրերի ընտրության վրա։ Անհրաժեշտ է այնպես անել, որ վերնագրերը «խոսեն» ձեր նյութի փոխարեն։

Իրականում, ձեր նյութի վերնագիրն ավելի կարևոր է, քան բուն հոդվածը։ Ի վերջո, ու՞մ է հետաքրքրում, թե որքան լավն է ձեր հոդվածը, եթե ոչ ոք նույնիսկ չի կարդում այն:

Հանրության միայն 20%-ը կկարդա պատճենված վերնագրով հոդված։

Ժամանակակից աշխարհում վերնագրեր ընտելը բարդ է, քանի որ այն պետք է պարունակի ինչպես SEO-ի համար անհրաժեշտ բանալի բառել, այնպես էլ լինի ստեղծագործ և յուրօրինակ։ Վերջնարդյունքը պետք է լինի անդիմադրելի` սեղմել և մտնել կարդալու համար:

Առաջարկվում է 19 կանոն գրավիչ վերնագրեր ստեղծելու համար՝

1․Թվանշաններ

Ինչպես գույներն են առօրյայում «աչք ծակում», այնպես էլ թվանշանները՝ վերնագրերում։ Թվերը հուշում են ձեր նյութի բովանդակության մասին։

Ստորև ներկայացված են բառերի մի խումբ, որոնք անհրաժեշտ են իմանալ վերնագիր կազմելիս՝․

-Պատճառները

-Ուղիները

-Հուշումները

-Հնարքները

-Գաղտնիքները

-Գաղափարները

-Տեխնիկան

-Ռազմավարությունները

-Փաստերը

-Մեթոդները

-Վիճակագրությունը

2․ Սահմանե՛ք ինչի մասին է հոդվածը

Ոչ ոք չի պատրաստվում սեղմել ձեր հոդվածի վրա, երբ այն անորոշ վերնագիր ունի։ Ընթերցողը պետք է հստակ պատկերացում ունենա դրա բովադակության մասին։

-Վատ վերնագիր՝ «Գրիր երգ»

-Լավ վերնագիր՝ «Ինչպե՞ս ստեղծել ձեր սեփական երգը․ 101 երգ»

3․ Ընդգծե՛ք ձեր նշանակությունը

Սոցիալական լրատվամիջոցների մեջ ընդգծեք ձեր առանձնահատկությունը, թե ինչու պետք է կարդան հենց ձեր հոդվածը։ Այն արտացոլված պետք է լինի նաև վերնագրում։

Օրինակ՝ «Ստեղծեք աչքի ընկնող ինֆոգրաֆիա հաշված րոպեների ընթացքում»։

Վերը նշված վերնագիրը խոստանում է արագ և հեշտ եղանակ ինֆոգրաֆիա ստանալու համար։ Այս ռազմավարությունը դասական հաղթող վերնագիր ունենալու օրինակ է։

Հատկանշականն այն է, որ պետք է ապացուցեք ձեր տեղեկատվության կաևորությունն ու օգտակարությունը։

4․Օգտագործե՛ք կասկած հարուցող արտահայտություններ

Այստեղ խոսվում է այն բանի մասին, թե ինչպես են տեղեկատվության շնորհիվ մարդկանց խաբում կամ մանիպուլյացիայի ենթարկում ։

Այդպիսի վերնագրեր են օրինակ՝․

-«6 սուտ, որ մեքենա վաճառողը կասի ձեզ»

-Արևի ճառագայթները վնասակար են, բայց արդյ՞ք արևապաշտպան միջոցներն ավելի վատը չեն։

5․ Կրթե՛ք լսարանին

Մարդիկ հաճախ առցանց որոնում են ինքնակրթվելու կամ ավելին իմանալու որոշակի նյութեր։ Այս իսկ պատճառով ձեր նյութը պետք է լինի ուսուցողական։

Բազմաթիվ հաջողակ վերնագրեր պարունակում են «ինչպես կարելի է․․․» սկզբնամասը, սակայն դրանք ձանձրացնող են, այդ իսկ պատճառով ներկայացնենք մի քանի կրեատիվ տարբերակներ, թե ինչպես կարելի է ստեղծել ուսուցողական վերնագրեր։

«3 լավագույն տարբերակները, որոնք կարելի է կիրառել մանգոն կեղևազրկելիս»

6․ Ընթերցողները պետք է ոգևորված լինեն ձեր հոդվածներով

Ձեր հիմնական խնդիրը ընթերցողի հոգեբանության վրա ազդելն է։ Նրանք պետք է հոդվածից ոգևորվեն այնպես, ինպես «Դիսնեյի» մուտքի մոտ սպասող երեխաները։

7․ Մի՛ խուսափեք չափազանցնելուց

Լավագույն վերնագրերը չեն վախենում իրենց վաճառելուց՝ չափազանցնել, ճոխացնել, հրապուրել։ Հրատապությունը ևս չի վնասում նյութին։

8․ Ստեղծե՛ք աչք շոյող և յուրօրինակ վերնագրեր

Աչք շոյող վերնագրերը նրանք են, որոնք տարբերվում են մնացածից։ Այդպիսի վերնագրերը չեն վախենում լինել յուրօրինակ։ Չնայած դրան հասնելը բարդ է, բայց լավագույն համադրությունը հստակ ու յուրօրինակ վերնագիր ստեղծելն է։

9․Մտածե՛ք ձեր լսարանի մասին և թե ինչն է նրանց հետաքրքրում

Դուք գիտեք նրանց ուժեղ և թույլ կողմերը, ուստի կարող եք ստեղծել այնպիսի վերնագրեր, որոնց հետ ընթերցողը փոխադարձ կհաղորդակցվի։

10․ Հիշե՛ք 5W-ի մասին

Քերականության մեջ հանդիպում ենք՝

Ով (who)

Ինչ (what)

Երբ (when)

Որտեղ (where)

Ինչու (why) հարցերին։

Այս հարցերն օգտագործելով վերնագրերում, կարող եք ձեր լսարանին հայտնել այն տեղեկատվության մասին, որը պատրաստվում եք տրամադրել։

11․ Հասցեագրե՛ք երկրորդ անձի

Այս հնարքը հնարավորություն է տալիս՝ շահարկելով երկրորդ անձի կազմակերպության անվանումը, ուշադրություն գրավել ձեր հոդվածի վրա։

Օր՝ Դուք կարծում եք տեղյակ եք «Գահերի խաղից»: Պարզեք դա, անցնելով մեր թեստը։

12․Կոտրե՛ք կարծրատիպերը

Հակասության առաջացումը ավելի է գրավում ընթերցողի ուշադրությունը։

Օր՝․ ի՞նչ է iphone 5-ը, մետաղի կտոր։

13․ Խառնաշփոթ ուղեղում, վերնագրերի առատություն

Մասնագետների կարծիքով նյութ պատրաստելիս ժամանակի 80%-ը պետք է տրամադրել վերնագրին։

Այն վերանգիրը, որն առաջինն է գալիս ձեր մտքին, սովորաբար ենթակա է փոփոխման։

Գրեք 10-ից ավել վերնագիր, տարբեր կառուցվածքով՝ բազմաթիվ բայ ու ածական օգտագործելով։ Այնուհետև ընտրեք որևէ մեկը՝ խորհրդակցելով գործընկերների հետ։

14․Օգտագործե՛ք հզոր բայեր և ածականներ

Ընթերցողներին հաճախ գրավում է մութ և անզուսպ արտահայտությունները։ Դրանք են՝․

Սպանություն

Վախ

Մութ

Արյունահեղություն

Պատերազմ։

Այս սպառնալիք պարունակող բառերը գրավում են ընթերցողի ուշադրությունը, սակայն գոյություն ունեն նաև հանրաճանաչ բառեր, որոնք ավելի վիրուսային տարածում ունեն։ Դրանք են՝․

Խելացի

Պատմություն

Անակնկալ

Հնարք

Մեծ կամ հսկայական

Ցնցող։

15․ Տվե՛ք հարցեր

Այս հնարքն օգնում է ընթերցողին ներգրավել թեմայի մեջ։ Հարցական նշանը ևս գրավում է ընթերցողի ուշադրությունը, ինչես դա անում են թվանշանները։

Օր՝․ Կարծու՞մ եք գիտեք SEO-ն ինչ է։ Անցեք թեստն ու պարզեք ինքներդ։

16․ Օգտագործե՛ք բանալի բառեր

Համոզվեք, որ ձեր նյութի վերնագրում օգտագործել եք հիմնական բանալի բառերը, քանի որ դա հնարավորւթյուն կտա ինչպես Google-ում ճիշտ դասակարգել ձեր հոդվածը, այնպես էլ ընթերցողին տալ ընդհանուր տեղեկատվություն նյութի բովանդակության մասին։

17․Համոզված եղե՛ք, որ վերնագիրը պարունակում է, ոչ ավել քան 70 նիշ

Օգտագործեք ոչ ավելին քան 70 նիշը։ Google-ը 70 նիշից ավել վերնագիրը կտրում է և կարող է ընթերցողին անպարզ լինել թե ինչի մասին է այն։

18․ Մի մոռացե՛ք A/B թեստի մասին

Օրվա սկզբին և ավարտին՝ առավոտյան 09։00-ին և երեկոյան 22։00-ին, տեղադեք 2 տարբեր վերնագրեր, այնուհետև, որն ավելի շատ դիտողականություն կունենա այդ վերնագրով էլ հրապարակեք նյութը։

19․ ավելացրե՛ք լուսանկարներ՝ ամբողջական տեսք հաղորդելու համար

Նյութի հաջողության հիմնական մասն ապահովում է նյութի վերնագիրն ու բովանդակությունը, սակայն շատ սոցիալական կայքեր, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Pintetrest-ը ինչպես նաև Twitter-ը, հեշտացնում են պատկերները ձեր հղումների կողքին ավելացնելու ընթացքը։ Ուստի ապացուցված է, որ նկարները խթանում են նյութի տարածմանն և դիտողականության աճին։

Ասվածի լավագույն օրինակ է Intel-ի այս լուսանկարը, որն առանց որևէ վերնագրի արդեն նկարագրում է նյութի բովանդակությունը։

Սյուզի Չատյան

Աղբյուրը՝ wordstream.com․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ