«Վրացական ավիաուղիներ» ազգային ավիափոխադրող ընկերությունը հրապարակել է հուլիսյան թռիչքների ժամանակացույցը:
Հուլիսի 1-ից Վրաստանը երկինքը բացել է հատուկ ավիաուղիների համար, չնայած նախապես կանոնավոր չվերթների վերսկսումը հետաձգել էր մինչև օգոստոսի 1-ը: Վարչապետ Գեորգի Գախարիան ասել է, որ այս որոշումը թելադրված է երկրի քաղաքացիների անհանգստությամբ:
Առաջին թռիչքը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ դեպի Իսրայել: Բացի դրանից՝ նախատեսվում են թռիչքներ դեպի եվրոպական քաղաքներ:
Եվրամիությունը երեկ Վրաստանը ներառեց այն 15 երկրների ցանկում, որոնց համար ԵՄ անդամ երկրներին առաջարկվում է բացել սահմանները: