«Hürriyet» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցային գործընթացում մերձեցվել են մի շարք կարևորագույն հարցերի շուրջ, սակայն դրանցից մի քանիսը պետք է լուծվեն նախագահների մակարդակով։
«Կարևոր հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումները համընկնում են: Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ դրանք գրեթե ամբողջությամբ համընկնում են խաղաղության համաձայնագրի առաջին չորս կետերի շուրջ: Որոշ հարցեր պետք է լուծվեն նախագահների մակարդակով»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա հստակ չի նշել, թե որ թեմաների շուրջ են կողմերի դիրքորոշումները համընկել։

