Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ ընդգծելու նրանց իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը։
Հայաստանի Հանրապետությունը 2006 թ. միացել է ՄԱԿ-ի Հաշմանդամների իրավունքների կոնվենցիային, իսկ 2010 թ. վավերացրել այն։ Մեր երկրում հաշմանդամների թիվը կազմում է մոտ 177,000 մարդ։ Հիմնախնդիրները բազմաբնույթ են՝ սկսած շրջակա միջավայրի մատչելիությունից մինչև զբաղվածության խնդիրների լուծումը։ Հասարակության կողմից ճիշտ վերաբերմունքի ձևավորումը նույնպես կարևոր է։ Հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե ստեղծված են արժանապատիվ կյանքով ապրելու բոլոր պայմանները։

