Walt Disney ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է ամենահայտնի մուլտֆիլմերի շարունակության վրա՝ Toy Story, Frozen և Zootopia: Այս մասին հայտարարել է գործադիր տնօրեն Ռոբերտ Իգերը, գրում է IndieWire-ը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր անիմացիոն ստուդիաներն աշխատում են ամենահայտնի ֆրանչայզերի շարունակությունների վրա՝ Toy Story, Frozen և Zootopia: Առաջիկայում մենք ավելի շատ կկիսվենք այս նախագծերի մասին»,- ասել է նա:
Երեք շարունակությունների հայտարարությունը հնչել է այն լուրից հետո, որ ընկերությունը աշխատանքից կազատի յոթ հազար աշխատակցի։
Մաշն առաջինն էր, ով հայտարարեց Դիսնեյի Ռուսաստանից հեռանալու մասին դեկտեմբերի 2-ին։ Հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը երկրում դեկտեմբերի 14-ին։ Այս որոշումը բացատրվել է հակառուսական պատժամիջոցների ներդրմամբ և Ռուսաստանում մուլտֆիլմերի ու սերիալների ցուցադրման իրավունքներից զրկմամբ։
