fbpx
Քաղաքականություն

Դիտարկվում են Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների համար հայկական և թուրքական ընկերությունների հայտերը․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների բացման համար իրենք քննարկում են հայկական ու թուրքական ավիաընկերությունների ներկայացրած հայտերը։

Նախարարի խոսքերը փոխանցում է Anadolu-ն։

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան դրական է վերաբերվում այս ամենին ու մոտակա կորոշվի չվերթները սպասարկող ավիաընկերությունների անունները։

Թուրք պաշտոնյան ասել է նաև, որ Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության, կայություն ու տնտեսական զարգացման օգտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ