fbpx
Սպորտ

Աշխարհի լավագույն խաղացողին սուլում են… Դժվար է հավատալ. Դի Մարիա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան քննադատել է ՊՍԺ-ի երկրպագուների սուլոցները ուղղաված Լիոնել Մեսսիին:

«Աշխարհի լավագույն խաղացողին սուլում են… Դժվար է հավատալ:

Բայց ՊՍԺ-ում ուլտրաները պահանջկոտ են, շատ կրքոտ: Նրանք տեսնում են, որ լավագույն խաղացողները գալիս են, և մենք դուրս ենք մնում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից։ Նորմալ է, որ հիասթափված են։ Սա տեղի է ունենում ամենուր:

Այստեղ նույնը տեղի է ունենում աշխարհի լավագույնների հետ։ Լեոն դրան ուշադրություն չի դարձնում, դա չնչին բան է։ Սա ֆուտբոլ է։ Մենք գիտենք, որ այն այդպես էլ պետք է լինի: Պետք է պարզապես ուժեղ լինել»,- Urbana Play FM-ին ասել է արգենտինացի ֆուտբոլիստը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ