fbpx
Ժամանց

Doja Cat-ին կարող են թույլ չտալ մասնակցել հաջորդ Met Gala-ին

Ռեփեր Doja Cat-ն իրեն թույլ է տվել մեկ սխալ արարք, ինչը նկատել է Աննա Վինտուրը։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։

Մայիսի 2-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցավ Met Gala-ն։ Այս անգամ այն ​​նվիրված էր հանգուցյալ մոդելավորող Կարլ Լագերֆելդի ժառանգությանը։ Doja Cat երգչուհին ներկայացել է Oscar de la Renta-ի զգեստով՝ գլխարկին ականջներով, համապատասխան դիմահարդարմամբ եւ ճանկեր հիշեցնող մատնահարդարմամբ։

Նա կարմիր գորգուղու վրա վեյփ է ծխել։ Ինչպես գիտեք, միջոցառմանը ծխելն արգելված է, հետեւաբար, ըստ աղբյուրի, դա առաջացրել է Աննա Վինտուրի վրդովմունքը։ Սակայն աստղի ներկայացուցիչը հրապարակմանը հայտնել է, որ սարքը նիկոտին չի պարունակում։ Չնայած դրան, ռեփեր Doja Cat-ը կարող է հայտնվել Met Gala-ի սեւ ցուցակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ