ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Հունվարի 21-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.46 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.68 դրամ (աճել է 0․14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 654.24 դրամ (նվազել է 2.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.30 դրամ (աճել է 0.01 դրամով)։