fbpx
Աշխարհ

Դոնալդ Տուսկը կոշտ է արձագանքել Բորիս Ջոնսոնին

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հայտնել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները «մեղադրանքների հիմար խաղեր չեն»։

«Բոր՛իս Ջոնսոն, խաղասեղանին մեղադրանքների ինչ-որ հիմար խաղի հաղթանակը չէ, որ դրված է: Խաղասեղանին Եվրոպայի և ՄԵծ Բրիտանիայի ապագան է, ինչպես նաև մեր ժողովրդի անվտանգությունն ու շահերը: Ձեզ հարկավոր չէ գործարք, ձեզ հարկավոր չէ հետաձգում, ձեզ հարկավոր չէ չեղարկում, quo vadis? (ո՞ւր եք գնում. լատ.)»,-գրել է Տուսկը թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիության անդամ երկրները կհամաձայնեն հերթական անգամ հետաձգել Brtexit-ը, եթե համապատասխան խնդրանք ստացվի Մեծ Բրիտանիայից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ