fbpx
Աշխարհ

Դոնբասի 8 հազար բնակիչ Ռուսաստանի անձնագիր է ստացել

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Интерфакс-ին ասել է, որ Ուկրաինայի արևելյան շրջանի՝ Դոնբասի 8 հազար բնակիչն անցած երեք ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր է ստացել դյուրացված կարգով: Նրա խոսքով՝ ևս 30 հազարը սպասում է համապատասխան որոշման:

Ռոստովի մարզում Դոնբասի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն և անձնագրեր տրամադրելու երկու գրասենյակ է գործում:

Դոնբասի բնակիչները հեշտացված կարգով ռուսական անձնագրեր են ստանում՝ համաձայն Ռուսաստանի նախագահի անցած ապրիլին ստորագրած հրամանագրի:

Ուկրաինայի կառավարությունն անօրինական է համարում իր քաղաքացիներին նման ընթացակարգով ռուսական անձնագրերի տրամադրումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ