fbpx
Աշխարհ

Դոնբասի ՊՆ խոսնակը կոչ է անում քիմիական զենք կիրառել Մարիուպոլում, RIA-ն էլ սա տարածում է

ՌԴ պետական լրատվամիջոց RIA-ն, մասնակից դառնալով միջազգայի հանցագործության կոչին, հաղորդում է, որ Բասուրինը, որը ինքնահռչակ Դոմբասի պաշտպանության նախկին նախարարն է և խոսնակը, կոչ է անում կիրառել քիմիական զենք Մարիուպոլի ինքնապաշտպանական ուժերի վրա:

Այսինքն այս ցեղասպանների չարագործությունները, չպատժվելու պատճառով, սահմաններ չեն ճանաչում: Նրանք կարող են նաև կիրառել արգելված զինատեսակներ: Մի օր էլ կարող են այսպես հայտնել, և հետո էլ կիրառել ատոմային զենք:

Հետո այլոց են մեղադրում ցեղասպանության, կենսաբանական կամ այլ տեսակի արգելված զենքի կիրառման մեջ:

Այս տմարդի երևույթները պետք է երբևէ չունենան իշխանություն, զենք և ազատություն:

Սրանց տեսակը թունավորում է հանրությանը իրենց առերևույթ միջազգային հանցագործությունների մասին կոչերով, և ոչ միայն թիրախավորված հանրություններին, այլ սեփական ժողովրդին առաջին հերթին:

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ