fbpx
Աշխարհ

«Դորիան» փոթորիկը սպառնում է ԱՄՆ-ին

«Դորիան» փոթորիկը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսում և շարժվում է դեպի Միացյալ Նահանգներ: Մինչ այդ, մրրիկը հարվածել է Պուերտո Ռիկոյին: ԱՄՆ-ում առաջին հարվածը կարող է սպառնալ Ֆլորիդային: Մասնագետները հաշվարկել են, որ փոթորիկը կարող է հզորանալ՝ հասնելով 4-րդ աստիճանի: Այն այժմ 2-րդ աստիճանի ուժգնության է:

Քամու արագությունը հասնում է ժամում 105 մղոնի, սակայն երբ 4-րդ աստիճանի հասնի, ապա արագությունը կհասնի ժամում 130 մղոնի: Մասնագետները կարծում են, որ իր հզորությամբ այն կարող է գերազանցել նույնիսկ 1992թ. գրանցված ավերիչ «Էնդրյու» մրրիկը:

«Դորիանն» այնքան ուժեղ կարող է լինել, որ դրա պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ չեղարկել է իր այցը Լեհաստան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ