fbpx
Աշխարհ

Ռուս զինծառայողները զոհվել են հրթիռի անհաջող փորձարկման հետևանքով. ԶԼՄ-ներ

Ռոսատոմի 5 մասնագետ և երկու ռուս զինծառայող Արխանգելսկի մերձակայքում՝ ռազմածովային ճակատի հրաձգարանում կարող են զոհված լինել ռուսական նոր թևավոր հրթիռի անհաջող փորձարկման հետևանքով ՝ «Բուրեվեստնիկ» միջուկային շարժիչով։  Նրանք փորձել են Սպիտակ ծովի հատակից վեր բարձրացնել նույնպիսի հրթիռ, որն այնտեղ է հայտնվել մեկ այլ անհաջող արձակման պատճառով։

ԶԼՄ-ները ներկայացրել են լողացող հարթակների լուսանկարները, որոնք վնասվել են օգոստոսի 8-ին, միջուկային միջադեպի հետևանքով։ Մեկ շաբաթ անց ներկայացվել է հարթակներում տարաների լուսանկարները։ Դրանք օգտագործում են միջուկային թափոնների տեղափոխման համար։

 

Լրագրողները դեպքի վայրում նույնականացրել են նավը, որը ծովի հատակից ջրասույզ եղած տեխնիկան վեր բարձրացնելու համար է նախատեսված։ Պարզվել է, որ նավը առնվազն մեկ անգամ հայտնվել է Դվինյան խորշում՝ 2018-ի հոկտեմբերին, հերթական փորձարկումներից 5 օր անց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ