«Դորիանս» ռոք խումբը ներկայացրել է իր նոր աշխատանքը։
10 տարվա դադարից հետո խմբի անդամները միավորվել են ու հեղինակել՝ «Մենք պիդ կանգնինք» երգը։
Երգը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին ու նրանց ընտանիքներին։
Երգի պրոդյուսերը Վահագն Գևորգյանն է։ Խոսքերը հեղինակել է՝ Վարդան Զադոյանը, իսկ երաժշտությունը՝ Գոռ Սուջյանը։
Երգի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։