fbpx
Մշակույթ

XX դարի ամենահայտնի երգը «Բոհեմյան ռապսոդիա»-ն է

Բրիտանական Queen ռոք խմբի հիթերից «Բոհեմյան ռապսոդիա»-ն (Bohemian Rhapsody) Universal Music Group երաժշտական ընկերությունը 20-րդ դարի և բոլոր ժամանակների ամենահայտնի ռոք երգ է ճանաչել: Այս մասին ասվում է ընկերության Twitter-ի էջում:

A Night at the Opera ալբոմում ներառված հիթը աշխարհի խոշորագույն սթրիմինգային ծառայություններում հնչել է առնվազն 1.6 մլրդ անգամ:

«Այսպիսվ, ռոք երաժշտության գետը ջրհեղեղի վերածվեց: Շատ ուրախ եմ, որ մինչ օրս մեր երաժշտությունը առավելագույնս տարածվում է»,-ասել է Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը:

«Բոհեմյան ռապսոդիա»-ն ձայնագրվել է 1975-ին ու շնորհանդեսից հետո շաբաթներ շարունակ գլխավորել համաշխարհային երաժշտական հիթ շքերթները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ