fbpx
Սպորտ

Գերմանիայի գավաթ․ Դորտմունդի ու Մյոնխենգլադբախի Բորուսիաները խաղի ելքը որոշեցին 10 րոպեում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում միմյանց հետ մրցեցին Դորտմունդի «Բորուսիան» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։

Առաջին կեսի ընթացքում գոլեր չգրանցվեցին ու թիմերը ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքիի պայմաններում։ 2-րդ կեսում առաջինը հաղթելու հայտ ներկայացրեց Մյոնխենգլադբախի ակումբը․ Մարկուս Թյուրամ 71-րդ րոպեին կարողացավ առաջ մղել իր թիմին։ Բայց արդեն 77-րդ րոպեին Յուլիան Բրանդտը կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ 3 րոպե անց` 80-րդ րոպեին, դուբլ ձևակերպելով առաջ մղել իր թիմին։ Մինչև խաղի ավարտ այլ գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով՝ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց ու անցավ Գավաթի խաղարկության հաջորդ շրջան։

https://www.youtube.com/watch?v=7eTiwSGdSC8

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ