fbpx
Ժամանց

Dota 2 առաջնությունում գեյմերները 2-րդ անգամ անընդմեջ հաղթել են

Եվրոպական OG կիբերսպորտային կազմակերպության գեյմերները 2-րդ անգամ անընդմեջ հաղթել են Dota 2-The International-ի աշխարհի առաջնությունում՝ թիմին բերելով ավելի քան 15.5 միլիոն դոլար:

Հաղթելու համար OG թիմին հարկավոր էր չորս քարտ: Առաջինը նա պարտվեց, բայց մնացածը շահեց առանց որևէ խնդիրների:

Dota 2-ի չեմպիոններ են դարձել ավստրալացի Անաթան Անա Ֆամը, դանիացի Յոհան Նոթաիլ Սունդշտայնը, ֆրանսիացի Սեբաստիան Սեբ Դեբսը և երկու ֆիններ՝ Թոփիաս Թոփսոն Թաավիթսայնեն և Էսսե Ջերաքս Վայնիքը:

Կոչումից բացի, OG-ն ստացել է ընդհանուր մրցանակային ֆոնդի 45 %-ը՝ ավելի քան 15.5 միլիոն դոլար: Բազմամիլիոնանոց մրցանակը ռեկորդային էր ոչ միայն Dota 2-ի, այլև կիբերսպորտի ամբողջ պատմության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ