Դպրոցական ավագանու նիստ․ հունիսի 1-ը` Երևանի քաղաքապետարանում

Ամենադիտվածներ

Դպրոցական ավագանու նիստ․ հունիսի 1-ը` Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի հունիսմեկյան միջոցառումն այս տարի ինքնատիպ էր ու գործնական: Երեխաների պաշտպանության միջազգային օրը գումարված ավագանու նիստին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում երևանյան դպրոցների աշակերտներն էին: Նիստը վարում էր քաղաքապետ Հայկ Մարությանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ և հրավիրված ոլորտի մասնագետներ։

«Համայնքը՝ երեխաների համար» խորագրով միջոցառման ընթացքում Երևանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների նախապես ներկայացրած 93 զեկույցներից ընտրվել էր 65-ը և «դպրոցական ավագանու» հենց այդ 65 անդամներին էր հնարավորություն ընձեռված ավագանու նիստի ձևաչափով ներկայացնելու իրենց գաղափարներն ու ծրագրերը:

Երևանի զարգացում, երեխաների իրավունքների պաշտպանություն, հարմարավետ ու անվտանգ միջավայրի ապահովում: Պատանի օրենսդիրների պատկերացումները տարբեր են քաղաքային տնտեսության կառավարման գործում: Բարձրացված խնդիրների ու առաջարկների վերաբերյալ քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց նախաձեռնված ծրագրերն ու քաղաքային իշխանության մոտեցումները:

Օրակարգում ընդգրկված 11 նախագծից հավանության արժանացավ 9-ը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր աշակերտներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքիր հարցերի ու պատասխանների, ինչպես նաև խնդիրները տեսնելու, դրանց լուծման ուղիներն առաջարկելու համար: Շատ հաճելի կլիներ, որ մեր ավագանու նիստերը նույնպես այսքան բազմամարդ լինեին: Առաջին նիստին եմ տեսել, որ ավագանու 65 անդամները ներկա լինեն նիստին, հաճախ լինում է, որ հազիվ ենք քվորում ապահովում: Նաև միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունքն էր շատ կարևոր: Մենք էլ ենք ամեն անգամ սովորում և այսօր սովորեցինք, թե ինչպիսին կարող է լինել ավագանու նիստը և ինչպես կարող ենք պահել մեզ ավագանու նիստին»,- նշել է քաղաքապետը:
Աշակերտների քվեարկությամբ ընտրված ծրագրերից առավել իրատեսականները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվելու քաղաքային իշխանության որոշումների նախագծերում՝ դրանք իրագործելու նպատակով:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();