Տեսանյութեր

Որոշակի տոկոսով դիմակներ և ախտահանիչ միջոցներ կտրամադրենք դպրոցներին․ նախարար

«Ազատության» Facebook-ի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը ջանքեր է գործադրելու, որոշ քանակությամբ դիմակներ տրամադրելու, եթե օրինակ երեխայի դիմակը վնասվել կամ կորցրել է. մենք որոշակի տոկոսով դիմակներ կտրամադրենք, ինչպես նաև ախտահանիչ միջոցներ:

Այն հարցին, թե հնարավոր է` համաճարակից ելնելով, այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերադառնանք հեռավար ուսուցման, նախարարը պատասխանել է.

«Մեզ համար ամենաանցանկալի ընթացքը կլինի, քանի որ համակարգը անընդհատ վերափոխելը շատ դժվար է նախարարության համար և այնուամենայնիվ ազդում է կրթության որակի վրա, քանի որ այդ փոփոխությունները բացասական ազդեցություն ունեն: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ նման ընթացք չլինի և լիարժեք պատրաստվում ենք դպրոցների վերաբացմանը: Սա կապված է նրանից, թե որքանով ենք հակահամաճարակային կանորնները հարգում և պահում Առողջապահության նախարարության և պարետատան ցուցումները»:

Օտատիրոջ այն հարցին՝  ի՞նչ կլինեն այն դպրոցների և այն աշակերտների հետ, որոնք կհրաժարվեն դիմակներով հաճախել դասերին, Արայիկ Հարությունյանն ասել է, որ այդ ուղղությամբ նախարարությունը դպրոցներին աջակցելու է, որ հակահամաճարակային կանոնները ճշգրիտ պահվեն.

«Փոխվարչապետի մոտ ունեցած քննարկման արդյունքում, որոշվել է, որ տեսչական մարմինները նույնպես դպրոցներին և ուսումնական հաստատություններին կաջակցեն, մենք նաև այս ընթացքում կաշխատենք ծնողների հետ ևս կգանք համաձայնության այն առումով, որ կանոնները պետք է պահվեն, երեխաները պետք է հաճախեն: Դպրոց չհաճախելու դեպքում կլինեն համապատասխան բացասական հետեւանքներ, կրթության շարունակականության ընդհատում, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է հետագա ամիսներին եւ տարիներին առաջադիմության խնդիրների և ընդհանուր առմամբ կրթական ցենցի նվազման»,- նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև ընդգծել է, որ այն ամիսներին, երբ երեխաները համավարակով պայմանավորված չեն հաճախել դպրոց, բյուջեյում խնայողություններ են ավելացել, որոնք էլ պետք է տրամադրվեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

«Բայց նաև պետությունը ջանքեր է գործադրելու, որոշ քանակությամբ դիմակներ տրամադրելու, եթե օրինակ երեխայի դիմակը վնասվել է, կամ կորցրել է, մենք որոշակի տոկոսով դիմակներ կտրամադրենք, ինչպես նաև ախտահանիչ միջոցներ: Այսինքն այն չափով, որով դպրոցներն ունեն միջոցներ կտրամադրեն ամբողջն այդ ուղղությամբ, իսկ եթե դրանք հետագայում դրանք չեն բավականացնի, մենք այդ առումով աջակցություն կցուցաբերենք»,- հավելել է ԿԳՄՍ նախարարը:

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ