Երեկ երեկոյան կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ դրամահավաք-երեկոն, որին ելույթով է հանդես եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը 100 միլիոն դոլար լրացուցիչ ներդրում է իրականացրել համայնքներում։ Նրա խոսքով՝ սա մի ներդրում է, որը համայնքները ոչ մի այլ կառավարության կողմից երբեք չեն ստացել։
Վարչապետն ընդգծել է, որ կիլոմետրերով ճանապարհ է կառուցվել, բայց դա չի արվել ընտրությունների համար, այլ արվել է քաղաքացիների համար և նրանք տարբերություն չեն դնում համայնքների միջև։
Փաշինյանը ընդգծեց նաև, որ ներդրած 100 միլիոն դոլարից ոչ մի կոպեկ իրենց նախաճաշի կամ ընթրիքի սեղանին չի հայտնվել։