fbpx
Իկոնիկ

Աշխարհից կտրված ու երազային. Dream Pop երաժշտական ուղվածությունը

Dream Pop երաժշտական ուղվածությունը ստեղծվել է 80-ականների սկզբին և համարվում է այլընտրանքային ռոքի ոճ։

Երաժշտության ձայնը իր մեջ ընդգկում է մթնոլորտային, երազկոտ էլեմենտներ և զուգորդում է օդային, նուրբ փոփ երանգներ։

Cigarettes After Sex

Այս խումբը ձևավորվել է 2008-ին ԱՄՆում, Գրեգ Գոնզալեզի կողմից։

Խումբը հայտնի է իր եթերային, երազանման երաժշտական ոճով։ Երգերի տեքստերը հիմնված են սիրո, ռոմանտիկայի և ցանկության վրա։ Գոնզալեզի ձայնը նկարագրվում է որպես «անդրոգինիկ», ինչը էլ ավելի է ընդգծում խմբի ոճը և առանձնացնում մնացած բոլորից։

Ամենահայտնի գործերից է, օրինակ, Apocalypseը, որը մի աղջկա մասին է, ով մի փոքր փակված է իր մեջ, բայց նրա մեջ կարելի է տեսնել լույս և երաժշտություն։

Կամ էլ Affection երգը, որը պատմում է նոր հարաբերությունների, սիրո, միմյանց ավելի լավ ճանաչելու, միմյանց մասին մտածելու և երազելու մասին:

Իսկ Sweet երգը արդեն կայացած հարաբերությունների մասին է,  որտեղ կա սեր, ներդաշնակություն և կյանք։

Kristina Bazan

Քրիստինա Բազանը համաշխարհային ճանաչում ունեցող նորաձևության և գեղեցկության բլոգեր է, բայց ոչ միայն։ 2016-ից նա սկսել է իր երաժշտական գործունեությունը, որը ևս նրան հաջողություններ է բերել։

Նրա երգերից հատկապես այս երկուսն են առանձնանում՝ VR և Clockwork:

VR (Virtual Reality) երգի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը, թե՛ տեսահոլովակը հաղորդում են երազային, աշխարհից կտրված զգացողություն։

Գործը ճակատագրային կնոջ (une famme fatale), գեղեցկության, ոգեշնչելու և սառնասրտության մասին է։

Clockwork երգը ավելի շատ կյանքի, դաժանության, կիրքի և վերածնունդի մասին է։ Տեսահոլովակը շատ համահունչ է երաժշտության և բառերի հետ։

Dream Pop երաժշտական ոճը իդեալական միջոց է «փախնելու իրականությունից»՝ թեկուզ կարճ ժամանակով։ Չէ՞ որ մեր իրականությունում կատարվելիք իրադարձությունների մեջ մեծ կարիք է առաջանում լավ էմոցիաներ զգալու, հոգսերից և տխրությունից կտրվելու և ուղղակի կյանքը վայելելու։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ