Մարտի 1-ից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Ամենադիտվածներ

Մարտի 1-ից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Մարտի 1-ից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հարգելի համաքաղաքացիներ, վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին։

Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչև 23.00։

Հիշեցնում եմ, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը, որի մշակման համար շնորհակալություն Braind Գործակալությանը»:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();