Դրեյքը գերազանցել է The Beatles-ի ռեկորդը՝ Billboard Top 5-ում ամենաշատ սինգլների համար

Կանադացի ռեփեր Դրեյքը դարձել է Billboard Hot 100 չարթի լավագույն հնգյակում ամենաշատ սինգլ ունեցող արտիստը, հայտնում է Billboard-ը։

Դրեյքը ռեկորդ սահմանեց «Staying Alive»-ով, որին մասնակցում էին DJ Khaled-ը և Lil Baby-ն: Այսպիսով, ընդհանուր առմամբ, արտիստն ունի 30 երգ, որոնք երբևէ հայտնվել են չարթերի լավագույն 5-յակում։ Այս ցուցանիշով Դրեյքը գերազանցել է բրիտանական The Beatles խմբին, որը 55 տարի 29 երգերի միավորով ռեկորդակիր էր։

Նախկինում ռեփերի Honestly, Nevermind ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard 200 չարթում։

Նախկինում Դրեյքը դարձել էր 2022 թվականի ամենահայտնի արտիստը։ Ընդհանուր առմամբ, նա հավաքել է երեք միլիարդ հոսքային պիես:

 

Ամենաթարմ