Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները բնապահպանական ոլորտում կատարվող հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով կրկին ուժեղացված ծառայություն են իրականացրել։
Համայնքային ոստիկանները Մարց գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են 37-ամյա մի տղամարդու վարած «Գազ 66» բեռնատարը, որը բարձված է եղել շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ ծառերը հատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության տարածքում։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Վնասի չափը պարզվում է։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։