Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գտնվող աշխարհի ամենբարձր երկնաքերը` Բուրջ Խալիֆան սեպտեմբերի 21-ին մի քանի վայրկյանով հայկական եռագույնով է լուսավորվել՝ ի պատիվ ՀՀ Անկախության օրվա:
Բազմաթիվ հայեր են հավաքվել, որպեսզի տեսնեն հայկական եռագույնը ամենաբարձր երկնաքերի վրա:
Երկնաքերի ճարտարապետական բարձրությունը կազմում է 828 մետր, բնակելի բարձրությունը` 584.5 մետր:
