Բեյոնսեն չորս տարվա ընթացքում առաջին անգամ բեմ է դուրս եկել և անմիջապես ստացել 24 միլիոն դոլար։ Համերգը տևել է ընդամենը մեկ ժամ, սակայն այս ընթացքում երգչուհուն հաջողվել է փոխել մի քանի կերպար։
Դուբայում տեղի է ունեցել քաղաքի ամենաթանկ հյուրանոցի՝ Atlantis The Royal հյուրանոցի բացումը։ Page Six-ի տվյալներով՝ փոփ-դիվան մեկ ժամ տեւած համերգի համար վճարվել է 24 մլն դոլար։
Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնիներ՝ Ռեբել Ուիլսոնը, Քենդալ Ջենները, Բար Ռաֆայելին, Քլոե և Հալլի Բեյլիները։ Հյուրերի թվում են եղել նաեւ ռուս աստղեր՝ Կլավա Կոկան, Դինա Սաևան, Իդա Գալիչը, Վիկտորյա Լոպիրյովան և այլք։
Բեյոնսեն կատարել է տարբեր տարիների հիթեր, այդ թվում՝ «Halo»-ն և «Beautiful Liar»-ը, և մի քանի անգամ փոխել է հանդերձանքը: «The Lion King» ֆիլմի համար գրված «Brown Skin Girl» երգը նա երգել է դստեր՝ Բլյու Այվիի հետ։