fbpx
Սպորտ

Դա նման է նրան, թե ինչ ես նախընտրում` Լամբորգինի, թե Ֆերարի. Դուդեկը՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

Եժի Դուդեկը խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին.

– Ո՞ւմ կընտրեք Մեսսիի, թե Ռոնալդուին:

– Մեսսին կամ Ռոնալդուն նման են նրան, թե ինչ եք նախընտրում` Լամբորջինի, թե Ֆերարի: Նրանք տարբեր են, բայց համաշխարհային մակարդակի խաղացողներ են։

Մեսսին նշանավորեց «Բարսելոնայի» խաղը։ Նա այս համակարգի խաղացող էր։ Կրիշտիանուն ուրիշ էր. Նա շատ ավելի ընդգրկուն էր։ Նա երբեք չի հանձնվել: Նա միշտ առաջինն էր գալիս մարզմանը և վերջինը մեկնում։

Զարմանալի էր տեսնել նրանց դեմ առ դեմ խաղադաշտում: Դժվար է ասել, թե ով ավելի լավն էր թիմի համար: Միգուցե Մեսսին Բարսայի համար, բայց Կրիշտիանուն կարող է խաղալ ցանկացած վայրում, ցանկացած առաջնությունում, և ես վստահ չեմ, որ Մեսսին կարող է դա անել: Դա ցույց է տալիս, թե որքան ուժեղ է Ռոնալդուն:

Մենք պետք է ուրախ լինենք՝ տեսնելով այս մրցակցությունը»,- ասել է «Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին դարպասապահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ