fbpx
Քաղաքականություն

Դուք սրով եք սպանվել, մենք՝ սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է․ Լիբանանի նախարար

Հայկական արմատներով Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո կարճ ելույթով հանդես եկավ, որում ասաց, որ այստեղ է՝ Լիբանանի նախագահի հանձնարարությամբ։

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության նահատակները մնում են իրենց սրտերում, ապրում են այսօր և ապրելու են ապագայում։

Օհանյանն ասաց, որ հայերի և լիբանանցիների միջև մեկ ընդհանրություն կա․ «դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է», – ասաց նախարարը։

Նա իր խոսքը եզրափակեց հայերենով, ասելով, որ հիշելու է ու պահանջելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ