fbpx
Ժամանց

Comedy Club-ի անդամները հայտարարել են նախագծից դուրս գալու մասին

Օրեր առաջ Comedy Club-ի անդամ Գարիկ Խառլամովը հայտարարել է, որ լքում է նախագիծը. Պավել Վոլյայի հետ նոր վարող է դարձել Անդրեյ Բեբուրիշվիլին: Այսօր սակայն, Խառլամովի սոցցանցային էջերում հայտնվել է տեսանյութ, որում Պավել Վոլյան, Մարինա Կրավեցը, Թիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը և այլոք հայտարարել են, որ Գարիկ Խառլամովի հեռանալուց հետո հրաժարվում են աշխատել նախագծում։

«Կուրյատնիկ» տելեգրամյան ալիքը պաշտոնապես հայտնել է, որ դա կատակ է: Հեռուստաալիքի տվյալներով օրեր առաջ տեղի ունեցած նկարահանումներին ներկա են եղել բոլոր կատակերգուները: TNT-ը տեսահոլովակի միջոցով որոշել է գովազդել Բեբուրիշվիլիի մենահամերգը։ Ուստի ոչ ոք չի հերքում լուրը, այլ ավելի շուտ կրակի վրա յուղ է լցնում։ Հաղորդվում է, որ Խառլամովը հեռացել է առանց սկանդալի և ապագայում կշարունակի համագործակցել ТНТ-ի հետ՝ այլ նախագծերի շրջանակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ