Երեկ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»:
Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Պաուլո Դիբալան։ Թվիթերյան օգտատերերից մեկը ուշադրություն է դարձրել, որ Դիբալայի երկրորդ գոլից հետո Կրիշտիանու Ռոնալդուն բարձրաձայնել է Դիբալայի խաղից դուրս վիճակի մասին:
«Դիբալան քիչ առաջ խփեց հաղթական գնդակը, սակայն Ռոնալդուն ավելի շատ շահագրգռված էր խաղից դուրս վիճակի մասին, քան գոլը տոնելու հարցում»,- արձանագրել է օգտատերերից մեկը:
https://twitter.com/Messination99/status/1186748180244897793
«Կրիշտիանուն բարձրացրեց ձեռքը և ցույց տվեց, որ Դիբալան խաղից դուրս վիճակում է։ Ի՞նչ է սա նշանակում»,- հավելել է մյուսը:
Paulo Dybala take a bow 🙌
He came up with two big goals to pull Juve out of trouble, and the first was an absolute beauty 🔥 pic.twitter.com/fyLCNAVdky
— Football on TNT Sports (@footballontnt) October 22, 2019