Եվրոպա Լիգայի փելյ-օֆֆ փուլի «Դյուեդելանժ» – «Արարատ-Արմենիա» պատասխանից խաղից հետո հայտարարությամբ է հանդես եկել հայակական ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը, որի խոսքը հրապարակավել է մեր թիմի Facebook-յան պաշտոնական էջում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Հարգելի հայրենակիցներ,
Ցավոք սրտի, այս տարի մեզ չհաջողվեց նվաճել Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց` դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:
Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, մեր աշխատակիցներին և իհարկե «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին այս ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ակումբի սեփականատեր պարոն Սամվել Կարապետյանին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, և ֆուտբոլը հայերիս համար կրկին տոն դարձնելու համար:
Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին և մյուս տարի արդեն իրագործենք բոլորիս բաղձալի երազանքը»:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 29-ին, «Արարատ-Արմենիան» գերլարված պայքարում, որը հասավ մինչև 11 մետրանոցներ, ցավալի պարտություն կրեց։ Խաղի տեսությունն այստեղ։