Ռուսական «Ձայնը, երեխաներ» հեռուստանախագծի հատուկ թողարկման ժամանակ վերջապես ամփոոփվեցին նախագծի վերջնական արդյունքները
Նախագծի շուրջ մեկ անգամ արդեն սկանդալներ էին եղել: Արդյունքներն ամփոփվել էին, և հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելլան: Սակայն աղմուկ բարձրացավ, և որոշվեց չեղարկել արդյունքները:
Նոր արդյունքներն ամփոփեց ռուսական «Առաջին ալիքի» տնօրենը: Նա հայտարարեց, որ երկար քննարկումներից հետո հասկացել են, որ երկրորդ անգամ քվեարկություն անցկացնել չեն կարող, այդ իսկ պատճառով հաղթող են ճանաչվում բոլորը, այդ թվում նաև հայազգի Միքայել Գրիգորյանը և Ռոբերտ Բագրատյանը:
Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցներին հաղթական արձանիկներ տվեցին և յուրաքանչյուրին` մեկ միլիոն ռուբլի: