Ընդամենը օրեր առաջ աշխատանքից ազատված Ղազախստանի ազգային անվտագության կոմիտեի նախագահ Քարիմ Մասիմովը ձերբակալվել է։
Այս մասին հայտարարություն է տարածել կոմիտեն։
Նշվում է, որ Մասիմովը կասկածվում է պետական դավաճանություն կատարելու մեջ։
Մասիմովից զատ ձերբակալվել են նաև այլ անձին։
Նշենք, որ նրա հետ միասին հունվարի 6-ից պաշտոնից ազատվել էր նաև նրա տեղակալ Անուար Սադիկուլովը։
Որոշ նախկին պաշտոնյաներ կարծիք են արտահայտել, որ Ղազախստանում հնարավոր չէր նման գործողություններ ծավալել, առանց իրավապահ մարմինների բարձրաստիճան օղակներում դավաճանությունների։
